Չգնահատված լինելը ցավ չէ, Երախտազրկված լինելն է ցավոտ... Երբ արածներդ չնչին են թվում, Իսկ չարածներդ- մեծ ու ահավոր. Երբ չարած մեղքդ, ծանր քարի պես, Իջնում է հոգուդ, ու քեզ չեն ներում, Երբ ամբողջ կյանքդ նվեր ես տալիս, Վերցնում են սիրով... ու քեզ չեն սիրում.....
Հոգեբանի մոտ էի.... ինքը լացեց.... Լացեց հոգեբանը, երբ որ լսեց
պատմությունս... չէ, այսինքն լացեց էն ժամանակ, երբ ասեցի, որ ես
պատմություն չունեմ...Որ իմը մի հատ հեքիաթա, մի հատ կինո, մի հատ
ներկայացում, որ չի ավարտվում տարիներ շարունակ:Որ ամեն օր, փոխվում են
դերասանները, փոխվում են ռեժիսյորները, բեմերը , հանդիսատեսը ու մեկ-մեկ
անգամ սցենարը, բայց կյանքումս գոյացած էդ կինոն չի՛ ավարտվում: Լացեց, երբ
որ պատմեցի, ոնց եմ հիմա ես տանջում էն մարդկանց, ովքեր ժամանակին ոտքերը
մաքրել են ինձ վրա ու անցել: Ովքեր թքած են ունեցել արցունքներիս վրա, ու
ասել են, որ ես կդիմանամ, իրենք ճիշտ էին` ես դիմացա: Դիմացա, որ ստիպեմ
իրենք նույնը զգան, ու հետո հաղթած գնամ..... գնամ... ծիծաղելով իրենց
դեմքին..