ինքը լացեց.... Լացեց հոգեբանը, երբ որ լսեց
պատմությունս... չէ, այսինքն լացեց էն ժամանակ, երբ ասեցի, որ ես
պատմություն չունեմ...Որ իմը մի հատ հեքիաթա, մի հատ կինո, մի հատ
ներկայացում, որ չի ավարտվում տարիներ շարունակ:Որ ամեն օր, փոխվում են
դերասանները, փոխվում են ռեժիսյորները, բեմերը , հանդիսատեսը ու մեկ-մեկ
անգամ սցենարը, բայց կյանքումս գոյացած էդ կինոն չի՛ ավարտվում: Լացեց, երբ
որ պատմեցի, ոնց եմ հիմա ես տանջում էն մարդկանց, ովքեր ժամանակին ոտքերը
մաքրել են ինձ վրա ու անցել: Ովքեր թքած են ունեցել արցունքներիս վրա, ու
ասել են, որ ես կդիմանամ, իրենք ճիշտ էին` ես դիմացա: Դիմացա, որ ստիպեմ
իրենք նույնը զգան, ու հետո հաղթած գնամ..... գնամ... ծիծաղելով իրենց
դեմքին... Լացեց, երբ որ պատմեցի ինչ սառը ու վատ կերպար եմ ես դարձել
որոշների համար, նրանց համար` ովքեր ժամանակին իրենց սառնության պատճառով
ինձ ստիպում էին փակվել սենյակում, օրերով հաց չուտել, լացել ու մենակ
լացել... ես թույլ էի, ու հիմա իրենք պատասխան են տալիս իմ թուլության
համար.... անարդար ա՞...ես էդ գիտեմ...Լացեց, երբ որ պատմեցի, ինչքան
դատարկա եղել էս կյանքը իրականում, ու ինչքան եմ ես պայքարել, կյանքս լցնելու
համար... ամեն օր մի նոր պայքարելու պատճառ կար....մի նոր շարժառիթ...
Լացեց, երբ որ պատմեցի ինչքան դժվարա եղել մարդկանց առաջ պարզել ճակատս...
երբ որ պատմեցի թե ինչքան են ուզել իրենց ձեռքով սև հետք թողնել թե՛
անցյալիս թե՛ ճակատիս վրա... հետո վախեցավ, երբ որ իմացավ, ոնց եմ ջարդել
ես էդ ձեռքերը... Լացեց, երբ իմացավ, թե ինչքան հաճելի էր ինձ դարձել
մենակությունը....Երբ իմացավ, ինչքան հեշտ եմ սկսել ընդունել, որ ինձ էլի
դավաճանել են ...Երբ իմացավ, որ կյանքիս յուրաքանչյուր դժվար պահին ծնկի
գալուց, ինձ ոչմեկ ձեռք չի մեկնել, որ ես եմ հենարաններ փնտրել չծնկելու
համար...Երբ իմացավ, որ ներսից խեղդվելով ես միշտ լռել եմ...Երբ իմացավ, որ
ժպիտը դեմքիս ես մարդկանց `մնաս բարով եմ ասել...Երբ իմացավ, որ էլ չեմ
վախենում կորցնելուց...Երբ իմացավ, որ դիմացը նստած է, փոքր, բայց երկար
ճանապարհ անցած մեկը, ով դեռ նորե իրեն գտել...Լացեց և դրանք արդեն երջանկության արցունքներ էին երբ իմացավ որ այսքան տանջանքից հետո ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ... Հետո ծիծաղելով հարցրեցի, թե
արդյոք կկարողանար՞ ինձ օգնել.... Մաքրեց արցունքները ...ու....- Ներեցեք`
ոչ...
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев