Ինձանից հետո,
Երբ ամեն անգամ ուրիշների մեջ
Փորձում ես գտնել ինձանից մի քիչ,
Անունն էլ դնում,
Թե ամենքի մեջ փնտրում ես դու ինձ.
Ընդհակառակը,
Տարալուծու՜մ ես դու ինձ նրանց մեջ
Ու կաթի՜լ - կաթի՜լ կորցնում անվերջ:
Այդպես չե՜ն սիրում, այդպես չի՜ լինում,
Արդարացումներ մի փնտրիր կյանքում,
Այդպես՝ անիմաստ, դատարկ հույսի մեջ,
Հավատարմության տաճա՜րն ես ծախում
Ու ծովածավալ հավատս թաղում...
Ինձ կորցնելով, մեր թանկն ես փնտրում,
Ու քեզ թվում է, թե այն կգտնե՛ս,
Նորից կապրեցնե՛ս ուրիշ ԵՍերում։
Զուր ես հավատում, հրաշք չի լինում.
Նույնն է, թե գժվեմ, ու ես էլ հուսամ,
Թե քեզնից հետո դեռ կգա' մեկը,
Որին կսիրեմ քե'զ պես ու քո' չափ,
Որ
Երբ բերանդ բացում ես մորը դատելու համար, սկզբում լեզուդ կծիր:
Հղիությունը ցավում է
Ծննդաբերությունը ցավոտ է։
Կրծքով կերակրումը ցավեցնում է
Նայում եմ, թե ինչպես է քո երեխայի լացը ցավում
Լավ չեմ քնում, ցավոտ է։
Ծառայել բոլորին եւ լինել վերջին ցավոտ։
Ինքդ քեզ համար ժամանակ չունենալով՝ ցավեցնում է:
Մորը օգնության կարիք ունի, ոչ թե քննադատելու,
Նա սիրո կարիք ունի եւ չդատվելու,
Նա հոգ է տանում բոլորի մասին, բայց նա պետք է հոգ տանի նաեւ իր մասին:
Մայրությունը այնքան մեղմ չէ, որքան թվում է, մայրությունը գեղեցիկ է, այո, բայց շատ դժվար է:
Ինչ գեղեցիկ է այն սերը, որ մայրն ունի իր երեխայի հանդեպ, այդ սերը ընդունակ է դիմանալ ամեն ինչի!!
Իմ հոգու եղանակը
Հարցիդ ի պատասխան` թե ինչն է պատճառը,
Որ հայացքումս ավերակներ են,
Կասեմ,որ կյանքում տվածս պայքարը,
Ու իմ ապրած ու չապրած օրերն են:
Ոչինչ էլ չկա՝ թալանել են հոգիս,
Գողացել են սիրտս` թողել են գիշեր,
Ներսումս նրանք են՝ ովքեր չկան կողքիս,
Աշխարհն իմ ստեղծած դարձել է ավեր:
Իմ մեջ իմ անցյալի փշերն են՝ սուր,
Իմ մեջ իմ հուշերն են՝ խավար ու լուռ,
Իմ մեջ դեմքերն են, որոնց չեմ հիշում,
Իմ մեջ վերքերն են, որոնք չեն բուժվում:
Մռայլ է ներսումս, երբ ցուրտ է դրսում,
Գիտեմ, որ մրսում ես պարուրված իմ գրկում,
Քանզի, ձմեռ է հոգումս հավետ,
Ամռան արևս խավարեց առհավետ:
Հոգնել եմ ապրել ստվերների մեջ,
Հոգնել եմ խաբվել ու տանջվել անվերջ,
Հոգնել եմ հավատալ , որ բարին ապրում է,
Հոգնել եմ հավատալ,
Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի ծնվել նույն հոր ու մորից...
Կուզեի, որ նույն գարնանամուտի
Լույսի թրթիռը աչքերս բանար,
Ականջներիս մեջ նույն թռչունների
Կապույտ ծիվ-ծիվը կաթեր երդիկից,
Եվ նույն երկինքը երդիկից կաթեր
Բարուրիս վրա։
Կուզեի քնել նույն օրորոցում,
Եվ գլխիս վերև
Նույն օրորոցի լծակից կախված
Նույն խայտաճամուկ աչքաուլունքի
Ողկույզը շողար...
Եվ մինչև անգամ կուզեի, որ նույն
Խուց-խրճիթի մեջ նույն ունջը կաթեր
Գերաններն ի վար։
Թե հնար լիներ աշխարհ գալ նորից,
Կուզեի խաղալ նույն տատիկների
Ծնկների վրա,
Նույն պապիկների բեղերը քաշել,
Եվ նույն կտավե վարտիքը մաշել,
Չորեքթաթ տալով
Հատակի ճաք ու ճեղքերի վրա։
Կուզեի նստել նույն թանձրաթիկունք
Ցանկապատի մոտ,
Նույն թանձրասաղարթ ընկուզենու տակ
Եվ