սունկ շամպինիոն - 500 գ.
քացախ (9%) - 60 մլ.
բուսայուղ - 120 մլ.
սխտոր - 3 պճեղ
պղպեղ սև հատիկավոր - 10 հատ
շաքարավազ - 2 թ.գ.
աղ - 1 թ.գ
դափնու տերև - 4 հատ
Պատրաստման եղանակը Շամպինիոնը լվանում ենք, խոշորները 4 մասի բաժանում, միջին չափինները կիսում, իսկ մանրները թողնում ամբողջական:
Պատրաստում ենք մարինադը:
Խառնում ենք քացախը, բուսայուղը, շաքարավազը, աղը, ավելացնում հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը:
Սունկը լցնում ենք մարինադի մեջ, ապա ճզմում սխտորը:
Դնում ենք կրակին և եռալուց հետո խառնելով եփում ևս 5 րոպե:
Սկզբում մեզ կթվա, թե հեղուկը քիչ է, բայց շատ շուտով սնկերից բավական շատ հյութ դուրս կգա:
Սնկերը դնում ենք բանկայի մեջ, քամում ու տեղափոխում սառնարան:
4 ժամ անց կարող ենք վայելել:
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев