ԱՂՑԱՆ "ԿԵՍԱՐ"...Салат "Цезарь"...
Հավի միսը մանր խորանարդներով կտրտել, վրան ավելացնել 1 ճ/գ բալզամիկ քացախ, սոյայի սոուս, աղ, պղպեղ ու դնել սառնարան մի քանի ժամ(ես 1 հիշեր թողնում եմ), հանել սառնարանից ու տապակել բուսայուղով:
Հացը խորանարդներով կտրտել(նախընտրելի է դոկա հաց) ու ջեռոցում կարմրացնել:
Ձիթապտղի ձեթի մեջ մի փոքր սխտոր ճզմել ու թողնել, որ համը տա:
Մայոնեզի մեջ 1-2 գդալ այդ ձեթից ավելացնել ու 0,5 լիմոնի հյութ,սև պղպեղ լավ խառնել: Մառոլը կտրել ոչ շատ փոքր մի քիչ աղ ցանել, լցնել մի քիչ փռված ափսեի մեջ, մայոնեզով խառնուրդը քսել, վրան շարել չորահացերը , վերջում առատ դեղին պանիր քերել: Շատ համեղ ու փորձված տարբերակ է:
տարբերակ))))))))))
Հավի կրծքամիս 1-2 հատ, մառոլ 1 կապ, բատոն, սոյայի սոուս, պանիր/պարմեզան/, լոլիկ չերրի․ Սոուսի համար․ մայոնեզ, պանիր քերած 2-3 ճ/գ,սխտոր2-3 պճեղ, զեյթունի ջուր 1-2 ճ/գ, սամիթ մի քանի ճյուղ, աղ․․․ այս ամենը միասին լցնել բլենդերի մեջ և խառնել ։
Կրծքամիսը կտրատել, լցնել տապակի մեջ, տապակել սոյայի սուուսով, թողնել սառի․․․ բատոնը կտրատել քառակուսիներով դնել ջեռոցը մինչև չորանա/տնական սուխարի/։ Մարոլը կտրատել ոչ շատ մանր, վրան ավելացնել սուխարին, տապակած միսը, սոուսը․․․ խառնել, լցնել ափսեի մեջ, վրան լցնել քերած պանիրն ու 4 մասի կիսած լոլիկները․․․ Բարի ախորժակ։
տարբերակ))))))))))
Հավի կրծքամիսը կտրատել համեմել սխտորով, սև և կարմիր պղպեղներով, թողնել մոտ 1 ժամ․․ այնուհետև նոր տապակել։ /Այս անգամ պանիրը կարող ենք փոխարինել Լոռի տեսակով, քանի որ Պարմեզանը բավական թանկ է/։ Կտրատում ենք մարոլը, ավելացնում սուխարին/ ի դեպ կարող
եք պատրաստի սուխարիկներ
օգտագործել/,միսն ու քերած պանիրը, ավելացնել մայոնեզ , խառնել․․ լցնել ափսեի մեջ, վրան կրկին ավելացնել քերած պանիր և լոլիկ։Բարի ախորժակ..
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев