Հարցիդ ի պատասխան` թե ինչն է պատճառը,
Որ հայացքումս ավերակներ են,
Կասեմ,որ կյանքում տվածս պայքարը,
Ու իմ ապրած ու չապրած օրերն են:
Ոչինչ էլ չկա՝ թալանել են հոգիս,
Գողացել են սիրտս` թողել են գիշեր,
Ներսումս նրանք են՝ ովքեր չկան կողքիս,
Աշխարհն իմ ստեղծած դարձել է ավեր:
Իմ մեջ իմ անցյալի փշերն են՝ սուր,
Իմ մեջ իմ հուշերն են՝ խավար ու լուռ,
Իմ մեջ դեմքերն են, որոնց չեմ հիշում,
Իմ մեջ վերքերն են, որոնք չեն բուժվում:
Մռայլ է ներսումս, երբ ցուրտ է դրսում,
Գիտեմ, որ մրսում ես պարուրված իմ գրկում,
Քանզի, ձմեռ է հոգումս հավետ,
Ամռան արևս խավարեց առհավետ:
Հոգնել եմ ապրել ստվերների մեջ,
Հոգնել եմ խաբվել ու տանջվել անվերջ,
Հոգնել եմ հավատալ , որ բարին ապրում է,
Հոգնել եմ հավատալ, որ փրկությունը հոգում է:
Հոգնել եմ մարդկանց կեղծավոր աչքերից,
Հոգնել եմ բացակա մնալ աշխարհից,
Մարել է հավատս, որ լույսը կգա ,
Որ կյանքից հետո փրկություն դեռ կա:
Ուզում եմ պատռել մարմինս հիմա,
Ու հանել ներսիցս խավարն անհուն,
Գուցե, անդորր իմ հոգուն կգա,
Երբ մարեն աչքերս՝ հավիտյան անքուն:
Գուցեև, խնդրի լուծումն այնտեղ է,
Եվ թեորեմը կյանքի հերքման է տրվում,
Եվ մեր հոգիների փրկումն այնտեղ է,
Որտեղ խավարը նոր լույս է ծնում:
Աղվան Հարությունյան
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев