շրջապատի եռուզեռին մտքով տեղափոխվել է անցյալ:Մի տարի առաջ էր,ուղիղ այս
օրը:Տիգրանը պիտի գար ու պիտի հանդիպեին զբոսայգում:Նա մի քիչ ուշանում էր և
հանակարծ լսվեց հեռախոսի ձայնը:Տիգրանն էր:Պատասխանեց հեռախոսազանգին և
նրանց մեջ եղավ երկխոսություն:
-Նան,կներես բայց չեմ կարող գալ:
-Ինչ է պատահել,որ չես գալու:
-Մի վախեցիր,ոչ մի լուրջ բան,հիմա գնա տուն հետո կհանդիպենք:
-Տիկ…ասա թե ինչ է պատահել:
-Պիտի դիրքեր բարձրանաք:
-Ինչ-որ լուրջ բան է եղել?
-Ոչ,լավ էլ չեմ կարող խոսել,հետո կզանգեմ:
-Լավ կսպասեմ զանգիդ,ուշադիր կլինես:
-Եղավ,շնորհակալություն..
Եվ վերջ զանգը ընդհատվեց:Նանարը մտահոգ քայելով գնաց դեպի տուն:Շուրջբոլորը
խոսում էին այն մասին,որ ոսոխը փորձում
է ոտք դնել մեր հայրենի հողի վրա:Նա լարված էր:Անցել է մի քանի ժամ,Տիգրանը
դեռ չեր զանգել,նրանից լուր չկար:Մի քանի ժամից լսվեց հեռախոսի ձայնը,նա
էր.
-Նան ոնց ես?Տանն ես?
-Ես լավ եմ,հա տանն եմ:Դու ոնց ես ամեն ինչ նորմալ է?
-Հա,մի մտածիր ինձ հետ ամեն ինչ լավ է,խնդրում եմ դու չզանգես,երբ հարմար
կլինի ես կզանգեմ:
-Լավ,ուղակի մի բան եմ խնդրում ուշադիր կլինեք,բոլորիդ էլ այստեղ սպասող
ունեք,մենք բոլորս աղոթում ենք ձեր անվտանգության համար:
- Մերսի Նան ջան,Աստված կլսի ձեր աղոթքները և բոլորս էլ ողջ-առողջ տուն
կվերադառնանք:Հաջողություն հետո էլի կզանգեմ:
-Հաջող:
Ապրիլի 3ին,ուշ երեկոյան զանգ ստաացավ,կարծեց թե Տիգրանն էվազելով մոտեցավ
և վերցրեց հեռախոսը,բայց պատասխանելուց հետո իմացավ որ Տիգրանի ընկերն է՝
Արմանը:
-Բարև Նանար ոնց ես?
-Բարև լավ եմ մերսի դու ոնց ես?Որտեղ է Տիգրանը,որ դու ես զանգում,նրա հետ
ամեն ինչ լավ է?
-Նանար Տիգրանը….կներես,բայց…բայց Տիգրանը:
-Տիգրանը ինչ?
-Տիգրանը լուրջ վիրավորվել էր:
-Արման ես պետք ե Տիգրանի ձայնը լսեմ:
-Նան կներես բայց Տիգրանը էլ չկա,չհասցրեցինք տեղափոխել հիվանդանոց:
-Չե,նման բան չի կարող լինել,սա ուղակի չար կատակա,հեռախոսը փոխանցիր
Տիգրանին:
-Նան,նա էլ չկա,զոհվեց հերոսաբար,նամակ էր գրել և ասել,որ եթե հանկարծ նա
զոհվի փոխանցեմ քեզ:Նանարը արդեն չեր լսում Արմանի ասածնեերը:
Արագ դուրս վազեց տնից,շուտափույթ հասավ Տիգրանենց տուն:Գրկեց նրա մորը և
կարողացավ ասել ընդամենը մեկ բառ…Տիգրանը չկա և ուշագնաց ընկավ:Տիգրանի
մայրը դողում էր,չգիտեր Նանարի ասածները ճիշտ էին,թե ուղակի վատ երազա:
Արդեն թաղման օրն էր:Զինվորականներ, պաշտոնատար անձիք հավաքվել էին նրանց
տանը:
Արմանը մոտեցավ Նանարին,ցավակցեց և տվեց նամակը,մի փոքրիկ տուփի հետ:
Թաղումից հետո Նանարը կարդաց նամակը,ամբողջ թուղթը թաց էր:Տիգրանի վերջին
նամակը,վերջին հուշը նրանից:Նամակում գրված էր.<<Իմ պուճուր եթե դու
կարդում ես այս նամակը ուրեմն ես արդեն չկամ:Կներես ինձ ամեն ինչի
համար:Կներես,որ չկարողացա երջանկացնել քեզ,բայց խոստումս կատարեցի մինջև
վերջին շունչս սիրեցի քեզ:Կներես,եթե ինչ-որ պատճառով վիրավորել կամ
նեղացրել եմ քեզ….ուղղակի կներես ամեն ինչի համար…սիրում եմ քեզ….վերջին
նվերը ինձնից բացիր տուփը և հետո կարդա նամակի շարունակությունը…>>:
Նանարը բացեց տուփը:Տուփի մեջ մատանի էր և կարդաց նամակի
շարունակությունը…
<<Նա՛ն իմ աղջիկ,սա քեզ համար էի գնել,ուզում էի առաջարկություն
անել,բայց այդպես էլ չհասցրի:Խոստացիր,որ այս մատանին միշտ կպահես քեզ
մոտ,թեկուզ չկրես այն…Սիրում եմ քեզ իմ աղջիկ>>:
Նանարը համբուրեց մատանին,դրեց մատին և մինջև օրս երբեք չի հանել իր
մատից:Այսօր էլ նա նստած իրենց նստարանին,հիշում է այդ ամենի մասին և
արցունքները հոսում են նրա աչքերից:
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев