ՈՒ ԹԵ ԻՆՁԱՆԻՑ ՍԻՐՏԴ ԲԱԺԱՆԵՍ
Իմ լուսե աղջիկ, դու ե ՞րբ ես գալու.
Նորից արբենանք սիրով քնքշագին,
Բացվենք վարդի պես մենք իրար գրկում,
Ու ծիածանվենք համբույրով կրկին։
Ու թե ինձանից սիրտդ բաժանես,
Եվ մնամ անսեր կարոտով անմար,
Պատմիր աշխարհին, որ ինձ սիրել ես,
Որ չես ափսոսել մեր սիրո համար։
Իմ սիրո՛ գարուն, պահել եմ սերդ ,
Պահել սրտիս մեջ ,աչքերիս խորքում,
Որ երբ հեռանաս փայփայեմ հավետ ,
Որպես մի լուսին աստղերի գրկում։
09.04.2019
Մ Է Ս Ր Օ Պ
ՄԷՍՕ (ՄԵՍՐՈՊ ՊԵՏՐՈՍՅԱՆ)
(Հեղինակ)
Թարգմանությունը`
ԳՈւՍՈւՊ
МЭСО (МЕСРОП ПЕТРОСЯН)
(Автор)
Перевод:
ГУСУП
☆☆☆
Օտար սրտում փուշ եմ դարձել,
Ծաղիկներս շո՜ւտ թափվեցին...
Իսկ դուք գիտեք` անտարբեր եմ,
Քանի՜ շուրթեր անիծեցին։
Ձախողվել եմ, ի՞նչ եմ շահել...
Եվ ասում եք՝ շա՜տ է հարբել։
Վարարել եմ՝ ձեզ կարոտել,
֊Աչքը կույր է, բուռն են սերերն։
《Երնե՜կ》տալով՝ ինձ դատել եք.
֊Մոռացել է և հա՜ցը սուրբ...
Նույն բաժակով կենաց գինին
Հիմա արդեն արյուն է, թույն:
Բայց ինձ համար եղբայր եք դեռ,
Դուք եք, այդ դո՜ւք, փոխվել այդչա՜փ,
Գուցե կյանքում չհանդիպենք,
Ինչո՞ւ այդպես ինձ ուրացաք։
Լեզվի վրա` կյանքը փոս է,
Խորտակվելը՝ ակնթարթում,
Բարին սեր է, հարահոս է...
Ինչո՞ւ եք ձեզ ցանցապատում։
Բարի՛ հիշեք ամեն պահը,
Թ
ՀԱՎԱՏ ՍԻՐՈ ԿԱՐՈՏԻ
Կարոտը գիտե՞ խոսել.
Ու պահ եմ տալիս հավատները իմ լույսին,
Որ քո մոմե՜ ձուլվածքից
ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ արարեմ, դու արև էիր։
Հույսը համբերել գիտի,
Իսկ սերը՝ լռության լեզուն,
Երկբևեռվել եմ Հարավի ու Հյուսիսի,
Քո հուշն է աչքերս կապում։
Արի՝ հոգնությունս ազատեմ,
Ներկաս կտավ է քո գույներով,
Կարոտներս ,ա՜խ, ինչպե՞ս բանտեմ,
Երազ ես- աշնան տա՜ք բույրերով։
Ու գրկում եմ անունդ լուսե,
Ու գալիս ես լուռ, անսպասելի,
Հարավ ու Հյուսիս նույնն են, կարծես,
Երբ հույզերն են ծաղիկներ տալիս։
15.10.2023
ՄԷՍՐՈՊ
Քո աչքերը անհու՜ն ծովեր.
Ես մի նավակ - ու՞ր եմ փախչում,
Ինձ կապել են զույգ բևեռներ՝
Ինքս ինձ էլ չեմ ճանաչում։
Քո շուրթերը վարդ ու եթեր-
Խենթ աշխարհից են ինձ կտրում,
Իսկ այտերդ՝ մարգարիտներ,
Խոր ծովերում ի՞նչ եմ փնտրում։
Ի՜նչ են խոսում հանդ ու հովեր.
Քեզ ինձանից զուր են զատում,
Վարսերիդ մեջ կայտառ թիթեռ՝
Քսանչորս ժամս չի ավարտվում։
Քեզ հետ ասես հավերժ ճամփորդ՝
Անուրջներս թև են առնում...
Բույրերիդ մեջ անահ որսորդ-
Մերթ սուզվում եմ, մերթ՝ սավառնում։
Կյանքս արկած, ես՝ սիրատենչ,
Երկի՛ր, սահման չեմ ճանաչում։
Ե՛ս եմ միակ հուրդ անշեջ,
Ի՞նչ ես ինձնից դու պահանջում։
Կգամ քեզ մոտ ինչ էլ լինի,
Ուր որ գնաս, վերջն աշխարհի...
Երկու բևեռ ես մեկ արած՝
Մի սեր ունեմ ու մեկ աստված։
Քո աչքերը՝ երկու ծովեր,