Ես մի նավակ - ու՞ր եմ փախչում,
Ինձ կապել են զույգ բևեռներ՝
Ինքս ինձ էլ չեմ ճանաչում։
Քո շուրթերը վարդ ու եթեր-
Խենթ աշխարհից են ինձ կտրում,
Իսկ այտերդ՝ մարգարիտներ,
Խոր ծովերում ի՞նչ եմ փնտրում։
Ի՜նչ են խոսում հանդ ու հովեր.
Քեզ ինձանից զուր են զատում,
Վարսերիդ մեջ կայտառ թիթեռ՝
Քսանչորս ժամս չի ավարտվում։
Քեզ հետ ասես հավերժ ճամփորդ՝
Անուրջներս թև են առնում...
Բույրերիդ մեջ անահ որսորդ-
Մերթ սուզվում եմ, մերթ՝ սավառնում։
Կյանքս արկած, ես՝ սիրատենչ,
Երկի՛ր, սահման չեմ ճանաչում։
Ե՛ս եմ միակ հուրդ անշեջ,
Ի՞նչ ես ինձնից դու պահանջում։
Կգամ քեզ մոտ ինչ էլ լինի,
Ուր որ գնաս, վերջն աշխարհի...
Երկու բևեռ ես մեկ արած՝
Մի սեր ունեմ ու մեկ աստված։
Քո աչքերը՝ երկու ծովեր,
Կրակ սիրտս բաժան անում...
Խմորել եմ պայքար ու սեր՝
Այս խաղից բան չեմ հասկանում։
18.06.2023
ՄԷՍՐՕՊ
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев