Այս ծանր ու դժվարին օրերին մեծ սուգ բաժին հասավ նաև մեզ,Ագանեցիներիս,երբ հայրենիքի պաշտպանության համար մղվող պայքարում հերոսաբար զոհվեց մեր հասարակության անչափ սիրելի և հարգանքի արժանի անդամ՝Սամվել Սուրենի Հովհաննիսյանը։ Կորստի ցավը հիրավի անասելի մեծ է,բայց ավելի մեծ է հպարտության զգացումը,հպարտ ենք որ մեր Ջավախք աշխարհը ծնել է մի արու զավակի ով լծվելով հայրենիքի պաշտպանության գործին՝զոհվեց հանուն մեզ,հանուն մեր հայրենիքի և մեր լուսավոր ապագայի։
ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՄԵՐ ԲՈԼՈՐ ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ՍևԱԶԳԵՍՏ ՄԱՅՐԵՐԻ ԱՌԱՋ։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ։