Հունվարի 26-ին, ժամը 16:00-ին, սիրով հրավիրում ենք Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց «Հավատ և Հույս » խորագրով տոնական համերգին: Սիրով սպասում ենք... «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց ԿՈՒՀ » ՀՈԱԿ Լոռու Մարզ ք.Վանաձոր Բաղրամյան 15/1դ, Email: komitasartschool@gmail.com Հեռ՝.+374 322 7 50 90, +374 41 335- 395
Երկրաշարժ- Землетрясение Երաժշտությունը Հայկո (Hayko Hakobyan) Խոսք՝ Նատալյա Գավրիլովսկայա Երգում է Նատալյա Գավրիլովսկայան Սպիտակի երկրաշարժ, տեղի է ունեցել Հայաստանի հյուսիսարևմտյան մասում (այն ժամանակ Խորհրդային Միության կազմում) 1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ, իսկ ըստ Մեդվեդև-Սպենհոյեր-Կարնիկ սանդղակի՝ մակրոսեյսմիկ ինտենսիվությունը X (արտասովոր կործանարար)։ Շրջանը խոցելի է հազվադեպ պատահող, բայց ուժեղ և ավերիչ երկրաշարժերով, այն գտնվում է Ալպերից մինչև Հիմալայներ ձգվող ակտիվ սեյսմիկ գոտու վրա։ Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապ
Այս ակընթարթները լուսանկարեց իմ լավ ընկեր, լուսանկարիչ Վահե Աղամյանը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ : Ինչպես կասեր ՀԱՅՐՍ, « Սուպերինո Բամբինո, սա նկար չէ՝ հրաշք է, դուք էլ ապրեք՝ մենք էլ »...
Հովհաննես Գ Օձնեցի (հիշատակվում է նաև որպես Հովհան Իմաստասեր, ծննդյան ճիշտ թվականն անհայտ է, գ. Օձուն (Գուգարք նահանգի Տաշիրք գավառ) – 728, գյուղ Արդվի, թաղված է եկեղեցու բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 717 թվականից առ 728 թ., աստվածաբան, իմաստասեր, Հայ առաքելական եկեղեցու կողմից դասված է սրբերի շարքին։ Կաթողիկոսական գահին Հովհաննես Գ Օձնեցուն նախորդել է Եղիա Ա Արճիշեցին, հաջորդել՝ Դավիթ Ա Արամոնեցին։ Հովհաննես Գ Օձնեցին եղել է Տաշիրի Օձուն գյուղից։ Կենսագրություն Ուսանել է Թեոդորոս Քռթենավորի մոտ (Այրարատի Արագածոտն գավառում), այնուհետև՝ Սյունյաց դպրոցում։ Եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո կարգվել է մի տեղեկությամբ՝ Արագածոտն գավառի, իսկ որոշ ուսումնասիրողների կարծիքով՝ Գուգարաց նահանգի