Գիշեր եղավ, եղավ խավար ու անցավ,
Մա՛յր իմ,դու էիր դեռ լո՜ւռ նստած իմ կողքին,
Ինչքա՜ն հուշեր կար սոսկալի ու խոր ցավ՝
Սփոփեցի՜ր քո խոսքերով կաթոգին։
Եղա՜վ և հողմ, եղա՜վ մրրիկ ամեհի,
Դու բանտեցիր ողջը խինդով քո սրտում,
Ու ժպիտով քո նրբակերտ շուրթերի՝
Նոր հույսի լույս ճառագեցիր իմ հոգում։
Եղա՜վ և ցուրտ անասելի, բո՜ւք, բորա՜ն,
Մրսկան հոգիս մերկ թևերիդ տակն առար,
Մա՜յր իմ դարձար ինձ տուն,տանիք ու օրրան,
Եվ անխռով ինքդ եղար ցրտահար։
Երա՜շտ եղավ, եկա՜վ մորմոք ու կսկիծ,
Անմնացորդ դու կցեցի՛ր ողջը քեզ,
Մա՛յր իմ,այսքա՜ն և՛ տրտմություն և՛ թախիծ,
Ո՞նց ես հեգնում ու հաշտեցնում քեզ այսպես։
Գուցե կյանքի ուղիներում անծանոթ,
Որտեղ դեռ լույս չեմ նշմարում մա՜յր իմ ես,
Ուր ամե՜ն ինչ անճանաչ է ինձ, ցավոտ,
Երն
Գիշեր եղավ, եղավ խավար ու անցավ,
Մա՛յր իմ,դու էիր դեռ լո՜ւռ նստած իմ կողքին,
Ինչքա՜ն հուշեր կար սոսկալի ու խոր ցավ՝
Սփոփեցի՜ր քո խոսքերով կաթոգին։
Եղա՜վ և հողմ, եղա՜վ մրրիկ ամեհի,
Դու բանտեցիր ողջը խինդով քո սրտում,
Ու ժպիտով քո նրբակերտ շուրթերի՝
Նոր հույսի լույս ճառագեցիր իմ հոգում։
Եղա՜վ և ցուրտ անասելի, բո՜ւք, բորա՜ն,
Մրսկան հոգիս մերկ թևերիդ տակն առար,
Մա՜յր իմ դարձար ինձ տուն,տանիք ու օրրան,
Եվ անխռով ինքդ եղար ցրտահար։
Երա՜շտ եղավ, եկա՜վ մորմոք ու կսկիծ,
Անմնացորդ դու կցեցի՛ր ողջը քեզ,
Մա՛յր իմ,այսքա՜ն և՛ տրտմություն և՛ թախիծ,
Ո՞նց ես հեգնում ու հաշտեցնում քեզ այսպես։
Գուցե կյանքի ուղիներում անծանոթ,
Որտեղ դեռ լույս չեմ նշմարում մա՜յր իմ ես,
Ուր ամե՜ն ինչ անճանաչ է ինձ, ցավոտ,
Երն