ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքի Անմահ Հերոս՝
Արտակ Գրիգորի Իշխանյան
03.07.1993֊01.11.2020թթ Աստված հոգիդ լուսավորի Քաջարի Հերոս։
《ԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐԻ ԻՇԽԱՆՅԱՆԻ մասին խոսք ասելուց առաջ,
Նայեցեք նրա մոր, կնոջ և քրոջ աչքերին,
Աչքերն այդ շատ են աչք դրել՝
Որդու, ամուսնու և եղբոր անցած ճամփեքին,
Ու հավատալով, կարոտով սպասել,
Որ մի օր կգա...
Բայց վերադարձը...
Վերադարձն, ավա~ղ, ցավոտ է եղել,
Արտակ Իշխանյանն ետ չի եկել》։
Փառք ու պատիվ Քեզ երիտասարդ հասակում հայրենիքիդ համար նահատակված Քաջարի Հերոս։
Ուժ, կամք և համբերություն Ձեզ Արտակ Գ
Հարգելի համագյուղացիներ և ընթերցողներ
Այսօր՝ 2021թվականի սեպտեմբերի 4֊ին Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնյաներ այցելեցին Աշան համայնքի հուշարձան՝ հարգանքի տուրք մատուցեցին Աշան համայնքի Անմահացած Հերոսների հիշատակին ծաղիկներ խոնարհելով։
Արցախի Հանրապետության Նախագահը Աշան համայնքի միջնակարգ դպրոցի բակում պարգևատրեց զոհված Հերոսներին (հետմահու)՝ Արտակ Գրիգորի Իշխանյանին(《Մարտական Խաչ》 2֊րդ աստիճանի շքանշան), Արմեն Էդիկի Հարությունյանին(《Մարտական Խաչ》 2֊րդ աստիճանի շքանշան), Արեն Դավիթի Ավագյանին(《Մարտական Խաչ》 2֊րդ աստիճանի շքանշան) և Էդիկ Եղիշեի Գրիգորյանին(《Արիության համար》 մեդալ)։
Արցախի Հանրապետության