Օգնիր Հիսուս ...
Օգնիր կյանքում ուղիղ քայլել,
Օգնիր լինել բարի՜ - բարի՜....
Եթե սխալ կմտածեմ՝
Նույն վայրկյանին կտրիր միտքս,
Եթե սխալ ճամփով քայլեմ՝
Անմիջապես շեղիր ճամփաս,
Տար քո՛ օրհնած ճանապարհով ....
Օգնիր Հիսուս,
Օգնիր կյանքում ուղիղ քայլել,
Թող ոչ մի տեղ,
Ոչ մի հարցում ես չփայլեմ,
Ձեռքս բռնիր ու մի թողնիր,
Ինչ - որ մեկի ամանիցը պատառ վերցնեմ,
Իսկ բերանս գոցիր ամուր,
Ու մի թողնի ինչ- որ մեկի վատաբանեմ:
Օգնիր Հիսուս ,
Այս անիրավ աշխարհի մեջ
Ուղիղ քայլել .............