Կրթության միջազգային օրվա առիթով դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ, 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Թումանյանը նախաձեռնել էր հարցախույզ՝ «Կրթության կարևորության մասին» թեմայով՝ տարբեր աշխատանքային ոլորտների մարդկանց շրջանում:Մանրամասն՝ տեսանյութում:
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՈՒՍՈՒՑԻ՛Չ
Սիրելի՛ տիկին Ստեփանյան.
Դպրոցի աշակերտական և մանկավարժական կոլեկտիվների անունից շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ, ցանկանում ենք առողջություն, սեր, երջանկություն ու մշտարթուն բանականություն:Թող Ձեր նվիրվածությունը Ձեր բազմաչարչար աշխատանքին մշտապես մնա կայուն:
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի անսահման նվիրյալներ,վաստակած հանգստի անցած մեր ավագ սերնդի մանկավարժներ.
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի առիթով. ուժ ու եռանդ, արգասաբեր աշխատանք, մեծ նվիրում, ամուր նյարդեր, ստեղծագործ միտք, բազում ձեռքբերումներ, գնահատանք, առողջություն, անձնական երջանկություն …եմ մաղթում բոլորիս:Ուսուցիչ լինելն ինքնին ձիրք է, հոգեբանություն, պատասխանատվություն, շնորհ, ամուր կամուրջ՝ դպրոցի և ընտանիքի միջև, ուստի ցանկանում եմ, որ մեր շնորհիվ դպրոցը դառնա մի միջավայր, որտեղ ձևավորվեն մարդկային փոխհարաբերություններ, սեր առ ուսում, հայրենիքը շենացնելու, այն պաշտպանելու և պատիվը բարձր պահելու նվիրյալ անհատներ, մեր շնորհիվ դպրոցը դառնա կրթօջախ ու տուն, ընտ