— Բան չէ , նորմալա ամեն ինչ, մի հատ աղը տուր:
— Կես ժամից պիտի պոստավոյին փոխենք:
— Ըհը , եթե կես ժամ ձգենք…
— Ինչ՞
— Հ՞ը, բան ասի՞ր կամանդիր:
— Չէ , չէ …
….
— Տապիկնա զանգում, մեկդ պատասխանեք
— Ես կպատասխանեմ , թողեք… լսում եմ
— Կամանդիր , շարժ կա, մեր կողմ են գալիս, մի քանի հոգի են
— Ընդունեցի …. տղերք , հելեք , դիրքավորվեք, ես կապ տամ գունդ ու գամ , չկրակեք հանկարծ, լսում ե՞ք ՝ չկրակեք:
— Այ թե ինչի՞ համար էիր սենց դիլխոր կամադիր ջան, չմտածես:
— Պարոն փոխգնդապետ , մեր դիրքի ուղղությամբ են գալիս…
— Քանի՞ հոգի են :
— Թիվը չեմ իմանում , բայց շատ են:
— Մինչև մեր հասնելը պատասխանատվությունը թողնում եմ քո վրա, շարժվիր ըստ պահի անհրաժեշտության … դիմացեք տղերք , գալիս ենք:
— Լսում եմ !
….
— Տղերք, ոչ մեկդ չկրակի հանկարծ, թողեք թող գան:
— Կամանդիր , բեր հենց հիմիկվանից մաղենք պրծնենք էլի …
— Ասում եմ չկրակեք հանկարծ , տղերք ջան չանեք տենց բան , թողեք թող գան , չկրակեք, լսում ե՞ք, չկրակեք, թող գան , չկրակեք , հանգիստ, մի լարվեք, ուրիշ բանի մասին մտածեք, հանկարծ չկրակեք….
— Արդեն շատ մոտիկացան կամանդիր:
— Ձեն մի հանեք, թողեք գան:
….
— Ովա՞ տենում վերջը երևումա, սաղ հավաքվեցին , թե էլի են գալիս:
— Սաղ եկել են , հետևից էլ մարդ չկա:
— Դե որ սաղ եկել են , գյուլեք տղերք, սատկացրեք, փռեք գետնին, գյուլեք ձեր ցավը տանեմ, հանուն Հայրենիքի գյուլեք: Տղերք ով սաղ մնաց օտպուսկ եմ ուղարկելու , գյուլեք:
— Ա օտպուսկա կպեեել տղերք, պադվադիտ չանեք:
— Տնաշենները ինչ էլ շատ են :
….
— Լսում եմ պարոն գնդապետ
— Տղես վիճակը ոնցա՞ , գալիս ենք արդեն շուտով կհասնենք
— Դեռ դիմանում ենք, շատ են , շնից շատ են , վիրավոր ունենք, բայց մեզնից լավա կռվում:
— Գալիս ենք տղերք, հասնում ենք
— Չուշանաք , խնդրում եմ :
….
— Տղերք հեսա գունդը հասնումա՝ դիմացեք:
— Կամանդիր , էն գռանատը մոտդա՞
— Հա խի՞
— Հեչ , ուղղակի…
— Կեսդ վիրավորներին օգնեք, կեսդ գյուլեք: Ով չի ձգում , թող սարով հետ իջնի:
— Իջնելը ավելի դժվարա , քան ստեղ մնալը, իջնել չկա:
….
— Պարոն գնդապետ……
— Ասա տղես , երկու րոպեից հասնում ենք , ասա՞:
— Պարոն գնդապետ……..խնդրում եմ բոլորին փոխանցես, որ…….որ էս դիրքում….
— Ասա լսում եմ , ասա ձենդ ինչիա՞ կորում , խոսա մի անջատի
— Էս դիրքում , իմ տղերքի արյուննա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել…..էս հողի վրա պայքարա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ բոլորին փոխանցես , որ էս դիրքը հանձնողի մերը……….
— Ալոոո՞՞՞՞, էտ ինչ ձեն է՞ր, պատասխանի…..պատասխանի տղես ՝ հրամայում եմ , պատասխանի…….. :((((
Присоединяйтесь к ОК, чтобы посмотреть больше фото, видео и найти новых друзей.
Нет комментариев