Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարհքի վրա...
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:
Լինում է` իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ:
Ունենում է սա մի խելոք տղա,
Տանում է ծառա տալի մեկի մո...