Կարևոր նյութ է ապագայի համար։ Թող պատիս մնա։ 1976 թ. գենշտաբի քարտեզով սահմանազատումը Տավուշի հատվածում ստեղծելու է ադրբեջանական մի քանի գյուղերի համար նույն կամ ավելի բարդ խնդիրներ, քան ունի Կիրանցը, մինչդեռ Տավուշում չկա մի այլ հայկական գյուղ, որ այդ ընթացքից կարող է տուժել: Պատճառը նրանում է, որ սահմանի երկայնքի մոտ 70 տոկոսի հատվածում հենց հայկական կողմն էր 90-ականներին նահանջել ու դիրքավորվել իր սահմաններից ներս ու սահմանային ադրբեջանական գյուղերը այդ ընթացքում յուրացրել էին որոշակի հողատարածքներ: Բացի դրանից, 70-ականներից հետո մինչ Խորհրդային Միության փլուզումը ադրբեջանական գյուղերը ավելի արագ տեմպերով էին աճում, քան հայկական գյուղերը ու 1980-ականներին նրանց սահմանները արդեն տարբերվո