Առաջիկա օրերին Երևանը կինոաշխարհի ամենավառ կետերից է լինելու:
Համո Բեկնազարյանի Կինոֆաբրիկայից, ՀայՖիլմից մինչև մեր օրեր հայկական կինոն սերունդներին պարգևել է անսպառ հույզեր և արդեն հարազատ դարձած դրվագներ:
Հայկական կինոյի լավագույն ավանդույթներից մեկը, անկասկած, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է, որի 20-րդ հոբելյանական տարին դիմավորում ենք միասին:
Այս տարի ևս «Ոսկե ծիրանի»-ը իր շուրջ է հավաքել կինոարվեստի գործիչների և սիրահարների: Հատուկ այցով է ժամանել այս տարվա պատվավոր հյուր՝ ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, հեռուստահաղորդավար, «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։
Վստահ ենք՝ մեր քաղաքի հյուրերը կվայելեն կինոյի տոնը՝ երևանյան արևաշատ և ջերմ երկնքի տա
Իտալիայի Նեապոլ քաղաք աշխատանքային այցի շրջանակում հանդիպում ունեցա Նեապոլի քաղաքապետ պրոֆեսոր Ջայտանո Մանֆրեդիի հետ, ում նաև սիրով հրավիրեցի այցելել մեր քաղաք:
Պայմանավորվեցինք համագործակցության հուշագիր ստորագրել մեր քաղաքների միջև՝ փոխադարձաբար Երևանն ու Նեապոլն ավելի լավը դարձնելու հանձնառությամբ:
Երևանում ավելանում է ներդրումային գրավչությունը։
Այսօր ներկա գտնվեցի բրիտանա-հոլանդական Shell ընկերության առաջին բենզալցակայանի բացմանը, որը խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկն է ամբողջ աշխարհում:
Այս կարևոր համագործակցության հիմքում դեռևս 2018 թվականին մեկնարկած մեր շարունակական բանակցություններն են, որ իրականություն են դառնում այսօր։
Երևանը հարուստ է մշակույթով և մարդկանցով, ովքեր պահպանում և հավերժացնում են այն։
Մեր խորին շնորհակալությունը Ֆորշին՝ իրական երևանյանը երաժշտության մեջ պահպանելու համար։
Երևանում իրականացվող նախագծերը այսօրվանից բաց են հանրային քննարկման համար՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
Քննարկվող առաջին նախագիծը «Մերգելյան» այգու կառուցման ծրագիրն է, որին կարող եք ծանոթանալ, քվեարկել կամ մասնակցել քննարկմանը այստեղ՝
Երևանի հասարակական տրանսպորտի մասին տեղեկատվությունը հասանելի է Yandex-ի էլեկտրոնային քարտեզում։
Գործող երթուղիների և ավտոբուսային կանգառների թվայնացման աշխատանքների շրջանակներում, Յանդեքս ընկերության հետ համագործակցության արդյունքում աշխատանքներ են տարվել Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիների թվայնացման ուղղությամբ։
Երևանում Yandex քարտեզների կանոնավոր թարմացման ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների շնորհիվ քաղաքի բնակիչների և հյուրերի համար առավել հարմարավետ է դառնում հասարակական տրանսպորտով երթուղիներ պլանավորելը։
Մասնավորապես, այժմ նրանք կարող են օգտագործելով Yandex քարտեզները՝
Տեսնել Երևանի հասարակական տրանսպորտի երթուղիները և կանգառները
Պլանավորել երթև