Փաթիլը դեռ ամպի գրկում,
Նոր հեքիաթ էր մտմտում,
Օրոր-շորոր պարելով,
Ներքև իջնել երազում:
Օրը հասավ իր ուզած,
Շփոթված էր,վախեցած,
Ընկերներին փաթաթված,
Հրմշտելով իջավ ցած:
Էլի իջան փաթիլներ,
Ճերմակ-ճերմակ թիթեռներ,
Հեքիաթները ծնվեցին,
Ողջ Ջերմուկով լցվեցին:
Ու այս չքնաղ հեքիաթում,
Սարից եղնիկն էր հսկում,
Անզուգական Ջերմուկի,
Հրաշքներով հիանում...
https://67.media.tumblr.com/594b4d60991a7a5ea6fa3de7e7b60a2a/tumblr_mrkfkpPsi41rkljcmo1_500.gif