Ուզում եմ, որ այս Ամանորին Ձմեռ պապը տոնածառի տակ դնի 5 նվեր. երջանկություն տանը, սեր ընտանիքում, երկար կյանք ծնողներին, առողջություն երեխաներին և խաղաղություն աշխարհին...Թող այս հին տարին տանի Ձեզանից Բոլոր տխրություններն ու դժվարությունները, Իսկ այս նոր տարին բերի միայն Ուրախություն և երջանկություն Ձեր օջախներում ... Այս գալիք նոր տարում Բոլորին թող ուղեկցի հաղթանակը, Թող բոլոր խնդիրները մնան անցյալում, Թող այս ամանորը, Լինի ուրախ և հրաշքներով լի...Թող 2015 թվականի դարպասներից այն կողմ երկնակամարից պարելով ցած իջնեն ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ փաթիլները, ամեն մեկի աչուկները արտացոլեն անկեղծ ՍԻՐՈ անշեջ հուրը, ամենքի առջև փռվեն ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ զմրուխտ գորգերը ու թող ամեն ոք հայտնվի ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ գրկում, իսկ 2015 ԹՎԱԿԱՆԻ կառքը իր ձյունափետուր թևերով թող յուրաքանչյուրին տանի դեպի բարին ու լավը, նվիրական երազանքների կատարումը, հաճելի անակնկալներով ու հրաշքներով լի մի աշխարհ ... Ցանկանում եմ, որ ոչ ոք չզգա տխրություն ու միայնություն… ոչ մի երազանք անկատար չմնա… երջանկություն, խաղաղություն ու հաջողություն բերի…լույս բերի և վերացնի խավարը… շատ ժպիտներ բերի անկեղծություն ու մաքրություն բերի…Թող գալիք տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու խաղաղության, առողջության, հաջողության, մեր երկարատև մաքառումների արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի. ..Հավատանք հրաշքներին ... ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Нет комментариев