Ուշ երեկո էր,աշխատանքից վերադարձա բավական հոգնած,տան լույսերը նույնիսկ չվառելով ձեռքիս եղածը գցեցի առաջին իսկ հարմար տեղում և նստեցի բազկաթոռին: Դեռ չէի հասցրել բթացած զգայարաններս թարմացնել սառը ջրով,երբ նկատեցի բջջայինիս էկրանի լույսը:
Աչքերս կիսաբաց վերցրեցի հեռախոսը,սեղմեցի պատասխանելու կոճակը և ուղղակի պահեցի ականջիս մոտ:Լսվեց.
-Ես եմ...
Նա էր...
Տարիներ էին անցել,չգիտեմ ինչպես էր գտել հեռախոսահամարս,բայց սիրտս հուզվեց ինչպես այն ժամանակ, երբ սիրում էի հեռվից,լուռ և արժանանում սառը անտարբերության:Այժմ զգացի`դա անտարբերություն չէր...
Սիրում էի և հիմա,բայց ինձ միայնակ էի զգում առավել,քան երբևէ:Նա,կարծես,զգացել էր դա:Լսվեց երկրորդ շունչը.
-Կարոտել եմ հայացքդ...
Կարո՜տ, այս բառն արյունոտ փշ
Այս գիշեր երկար անձրևեց.Երևի Ինչ-որ մեկն,ինչ-որ տեղ արտասվում էր...
Լացի ձայն չկար(կամ չէր լսվում),ընդամենը կաթիլներ էին...Պատուհանիս...
Մի կերպ,կիսաքուն,գիշեր անցկացրի...
Մտածում էի։Առավոտյան ամպերի կնճռոտ տեսքից կարելի էր ենթադրել.հոգնել էին տևական լացից...
Ամեն ինչ լուռ էր...
Նվեր Հարենց
#2017
․․․․Դանդաղ մոտեցավ ինձ,ես շփոթված վարդն առաջ բերեցի,այն հույսով,որ հենց դա կօգնի ասել առաջին խոսքերը:Մեծ եղավ զարմանքս,հույզերիս պոռթկումը, երբ մեկ քայլ անելուց հետո նետվեց դեպի ինձ`ամուր գրկելով մարմինս`ճզմելով վարդը իմ և իր միջև...
Ես պատասխանեցի`համբուրելով ու սեղմելով գլուխը կրծքիս:
-Կարոտել էի արևաշող աչքերդ,-հնչեց շուրթերիցս:
Այնուհետ կրկին լռեցինք երկուսս էլ:
Բայց...Դա մեկ այլ լռություն էր...
31.05.2019/26
1:21
Նվեր Հարենց/Խոստովանություն
Напишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О группе
Բարի գալուստ մեր խումբ այստեղ դուք կանցկացնեք ձեր օրն ավելի հետաքրքիր խմբում հսկվում է խիստ կանոնակարգ.
Խմբում արգելվում է.
1 Հայհոյել.
2 Վիրավորել մասնակիցներին.
3 Տարածել գովազդային հայտարարություններ.
Այն անձինք ովքեր չհետեվեցին կանոնակարգին կհեռացվեն խմբից.
Միացեք մեզ և հրավիրեք ձեր ընկերներին...
Շնորհակալ ենք մեզ միանալու համար ձեզ ուրախ ժամանց: