Напишите, что Вы ищете, и мы постараемся это найти!
Левая колонка
О мероприятии
Էպսիդոն թատերախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: 2012թ. հուլիս ամսին տեղի է ունենալու վարպետության դասընթաց: Դասընթացին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր բոլոր ցանկացողները, ովքեր կապ ունեն թատերական աշխարհի հետ: Դասընթացը տևելու է ընդամենը 10 օր: Դասընթացն անցկացնելու է ամերիկացի ռեժիսոր Ռիչարդ Նեյը: Դասընթացին մասնակցելու են սահմանափակ քանակությամբ մասնակիցներ՝ ընդամենը 10-ը հոգի: Բոլոր ցանկացողներն իրենց CV-ները և 2 լուսանկարները պետք է ուղարկեն theaterepsidon@gmail.com հասցեով, մինչ սույն թվականի հուլիսի 5-ը: Մասնակիցների անունները կհրապարակվեն հուլիսի 10-ին: Դասընթացը լինելու է անվճար: