https://www.youtube.com/watch?v=MI-_3KoiWKQ
https://www.youtube.com/watch?v=1ulEGbTyhT8
https://www.youtube.com/watch?v=UdkqJnzlaBc
https://www.youtube.com/watch?v=hJRxXRQDqFw
https://youtu.be/mn35wBKH8RA
https://www.youtube.com/watch?v=sZTVu7xZoN8
https://www.youtube.com/watch?v=ocpzh5XczGM ♦ Համեմ
...https://www.youtube.com/watch?v=dRP7iBU-MWs
https://youtu.be/-303t2VGjxA
Присоединяйтесь к ОК, чтобы подписаться на группу и комментировать публикации.
Комментарии 3 265
ՓԱԿՈՒՄ ԵՄ ԱՉՔԵՐՍ,
ՓԱԿՈՒՄ ԵՄ ՇՈՒՐԹԵՐՍ
ԵՎ ՓԱԿՎՈՒՄ ԵՄ ԻՆՔՍ ԻՄ ՄԵՋ,
ՈՐ ԶՍՊԵՄ ՆԵՐՍՈՒՄ
ԿԱՐՈՏ ՈՒ ՀԱՌԱՉ...
***
ԴՈՒ ՀՊՎՈՒՄ ԵՍ ԻՆՁ...
ԵՎ ԲՈԼՈՐ ԿԱՊԱՆՔՆԵՐՍ ԴՈՂՈՒՄ ԵՆ
ՇՈՅԱՆՔԻԴ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ...
_ Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
Վահան Տերյան .
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։ _
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...
Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...
Վահան Տերյան
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց...
Վահան Տերյան.
Գիտեմ,զգում ես,զղջում ու այրվում,ուզում ես,որ միանանք նորից,գիտեմ,քո սրտում հին սերն է վառվում,ու դու տանջվում ես անհաս կարոտից, բայց ուշ է - ուշ է, իմ դարձի ճամփան փակում են երկու աչիկներ անբիծ,այժմ տարբեր է եւ մեր ապագան, մենք չենք միանա,հավատա դու ինձ ...
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ , ԲԱՅՑ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՍԵԼ,
ԻՆՉՈՒ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՆՈՐԻՑ ՈՒ ՆՈՐԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆ ԽՈՍԵԼ:
ԴՈՒ ՍՐՏԻՍ ՄԵՋ ԵՍ, ԲԱՅՑ ԱՐԺԵ ԱՐԴՅՈՔ, ՈՐ ԿՈՒՐԾՔՍ ԾԵԾԵՄ,
ԷԼ ԻՆՉՈՒ ԲԱՑԱԾ ԴՌՆԵՐԸ ԲԱՑԵՄ:
ԱՎԵԼԻՆ ԿՈՒԶԵՍ.
ԵՍ ՔԵԶ ՊԱՇՏՈՒՄ ԵՄ,
ԲԱՅՑ ԵՎ ԱՏՈՒՄ ԵՄ ՆՈՐԻՑ ԲԱՐԲԱՌԵԼ ԱՐԴԵՆ ԱՍՎԱԾԸ,
ԻՄ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ , ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԱՐԴԵՆ ԼՍԱԾԸ:
ՉԷ ՈՐ ԴՈՒ ՎԱՂՈՒՑ ԻՄ ԷՈՒԹՅՈՒՆԸ, ԻՄԱՍՏՆ ԵՍ ԴԱՐՁԵԼ,
ԻՄ ԼՈՒՍԱԲԱՑԸ ԱՅԴ ԴՈՒ ԵՍ ԲԱՑԵԼ,
ԻՄ ԱՅԳՈՒ ԲՈԼՈՐ ՎԱՌ ԾԱՂԻԿՆԵՐԸ ԻՐԵՆՑ ԹԵՐԹԵՐԻՆ
ՀԵՏՔԵՐՆ ԵՆ ԿՐՈՒՄ ՀԵՆՑ ՔՈ ՄԱՏՆԵՐԻ,
ԴՈՒ ԻՄ ՀԵՔԻԱԹԸ, ԴՈՒ ԻՄ ԿԱՐՈՏԸ, ԻՄ ԱՌԱՎՈՏԸ...
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ.....
Ու՞մն ես արդյոք դու հիմա,
Ու՞մ հոգին ես դու խառնում,
Արդյոք հիմա ում սրտում
Սիրո նոր բույն ես հյուսում:
Երնեկ այն նուրբ ձեռքերին,
Շուրթերին ու աչքերին
Որոնց քո ջերմ համբույրով
Տաքացնում ես գիշերով:
Թարմ են իմ մեջ ավաղ դեռ
Այն հուշերը, որ վառել,
Բորբոքել ես ու անցել,
Բայց, ավաղ... դու չես անցել:
Մեկ է, կմնաս դու իմ սրտում,
Ու սիրո ամրոցն անկոտրում,
Քոնն եմ եղել հավիտյան,
Հավիտյան էլ կմնամ…
Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:
Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:
Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:
Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:
Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում...
Ինչպե՞ս չասել,որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ,ինչի՞ համար:
Ինչպե՞ս չասել,որ դու,միայն դո՜ւ չես թախծում,
Ինչպե՞ս ասել,որ ես,ծնվել եմ քեզ համար,
Ինչպե՞ս չասել,որ ես,միշտ էլ քեզ եմ տենչում,
Սակայն ինչպե՞ս ասել,ինչի՞ համար...
_ Մի գուցե հետո ուրիշ սեր գտնես,
Նույնիսկ ինձանից նրան շատ սիրես,
Միայն մի բան եմ խնդրում, որ անես,
Անցյալի էջերը երբեք չպատռես:
Քեզ հետ չեմ լինի, բայց կսիրեմ քեզ,
Քեզ էլ չեմ տեսնի, բայց միշտ կհիշեմ,
Հայացքդ հավերժ մտքում կպահեմ,
Հիշիր,որ ընդմիշտ,քոնը կլինեմ . .
Էլ չկամ . . .
Եթե գա մի օր ու մենք բաժանվենք,
Կուզենամ կյանքում երբեք չտխրես,
Լինես երջանիկ,սիրես ու սիրվես,
Միայն ինձ երբեք դու չհալածես:
Երբ ես հեռանամ,գիտեմ,կտխրես,
Մի գուցե դու էլ ինձ հետ գալ ուզես,
Բայց իմացիր սեր,իմ ժամն եկել է,
Իսկ դու դեռ երկար ճանապարհ ունես:
Երբ մենակ լինես,տխուր,անկարող,
Հիշիր,որ ես միշտ կողքիդ կլինեմ,
Մարմինս մեռած,հողի տակ անցած,
Բայց հոգիս միշտ ողջ,թիկունքիդ կանգնած: _
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ:
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեև քաղցր է, բայց իմը չէ նա:
Մենք մնաս բարով չասինք իրարու,
<<Ինչ կարիք իզուր տանջվել ու տանջել>>:
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:
Տարիներն անցան, և հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ, որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվրդով:
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,
Քեզ ինչպես կանչեմ.-ես այն չեմ, այն չեմ...
_ Հույս ունեմ,որ կհասկանաս,
Թե ինչու դու չես իմանա,
Որ կար մեկը,միայն մեկը,
Ով ի սրտե սիրում էր քեզ,
Քեզ համար էր միայն ապրում,Թեկուզ եւ դու չէիր նկատում
Չես իմանա որովհետեւ,
Աստված նրան իր մոտ տարավ,
Նա էլ իր հետ սերը տարավ,
Որը երբեք փոխադարձ չեղավ . . .
Մի օր ինքդ կհասկանաս,
Թե ինչու եմ այդպես վարվել,
Թե ինչու եմ ամեն անգամ,
Քեզ տեսնելիս ես թաքնվել,
Քեզ նայելիս ես ամաչել,
Քեզ հիշելիս ես տանջվել:
Կգա մի օր կհասկանաս,
Կիմանաս,որ սիրել եմ քեզ,
Ամբողջ կյանքս նվիրել քեզ,
Բայց դու երբեք չես իմացել,
Եւ ինձ նույնիսկ չես նկատել,
Հույս ունեմ ինձ կհասկանաս,
Թե ինչու եմ ես միշտ լռել,
Ես քեզ ոչինչ չեմ կարող տալ,
Ոչ էլ ինչ-որ բան խոստանալ,
Միայն սերս կարող եմ տալ,
ՈՒ հավերժական երջանկություն քեզ ցանկանալ:
</p...ЕщёՄի օր ինքդ կհասկանաս,
Թե ինչու եմ այդպես վարվել,
Թե ինչու եմ ամեն անգամ,
Քեզ տեսնելիս ես թաքնվել,
Քեզ նայելիս ես ամաչել,
Քեզ հիշելիս ես տանջվել:
Կգա մի օր կհասկանաս,
Կիմանաս,որ սիրել եմ քեզ,
Ամբողջ կյանքս նվիրել քեզ,
Բայց դու երբեք չես իմացել,
Եւ ինձ նույնիսկ չես նկատել,
Հույս ունեմ ինձ կհասկանաս,
Թե ինչու եմ ես միշտ լռել,
Ես քեզ ոչինչ չեմ կարող տալ,
Ոչ էլ ինչ-որ բան խոստանալ,
Միայն սերս կարող եմ տալ,
ՈՒ հավերժական երջանկություն քեզ ցանկանալ:
ՍԵրՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ չԻ ՏՎԵԼՈՒ ՔԵԶ, ՄԻ ՏԱ ԱՄԵՆՔԻՆ ՔՈ ՍԵրԸ, ԱՆԳԻՆ, ՇԱՂ ՄԻ ՏԱ ՍԵրԴ ԾԱՂԻԿՆԵրԻ ՊԵՍ, ՍԵրՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՆՈրԻՑ ՉԻ ԾԱՂԿԻ։ ԱՅՍ ՋԱՀԵԼ ՈՒ ԽԵՆԹ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՊԵՍ ՅՈԹ ԾԻԾԱՂ ՄԻ ՏԱ ԱՄԵՆ ԺՊՏԱԼՈՒՆ, Որ, ԵրԲ ԻՍԿԱԿԱՆ ՍԻրՈՒՅԴ ՀԱՆԴԻՊԵՍ, ՈչԻՆչ ՉՈՒՆԵՆԱՍ ԵԼ ՆՌԱՆ ՏԱԼՈՒ։ ԳևՈրԳ էՄԻՆ