Այսօր արձակել եմ հետևյալ հրամանը:
ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սովորողների շրջանում սուր շնչառական վարակների, մասնավորապես, գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով (հիմք` ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի` 31.03.2013թ. N ԴԴ/03.2/3193-13 գրությունը)` հանրակրթական հիմնական և նախնական ու միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում գարնանային արձակուրդը երկարաձգել մինչև ս/թ ապրիլի 9-ը:
Մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներ