Եթե 100 սև և 100 կարմիր մրջյուն դնես տարայի մեջ, ոչինչ տեղի չի ունենա։
Բայց եթե այդ տարան ուժեղ թափահարվի, մրջյունները կսկսեն սպանել միմյանց։ Կարմիրները սևերին իրենց թշնամիներ կհամարեն, իսկ սևերը՝ կարմիրներին։
Իսկ իսկական թշնամին այդ տարան թափահարողն է։
Դա տեղի է ունենում նաև մարդկային հասարակության մեջ:
Այնպես որ, նախքան մարդիկ հարձակվեն միմյանց վրա, պետք է մտածել, թե ով թափահարեց տարան:
Ռիդեր Ջեյ
Ինչպես օրն արդյունավետ սկսել ▼
• Արթնացիր ժամը 05:00-07:00 (նախորդ օրը քնիր ժամը 22:00-23:00):
• Շնորհակալ եղիր նոր օրվա համար:
• Առավոտյան ոչ թե սուրճ խմիր, այլ ջուր:
• 15 րոպե ֆիզիկական վարժություններ արա:
• Մինչ բոլորը քնած են, 1 ժամ աշխատիր (կարդա):
• Կազմիր օրվա պլան:
• Աշխատանքի (դասի) գնա առանց շտապելու (տնից դուրս արի սովորականից 15 րոպե շուտ):
• Մտածելու գործերն առաջինն արա:
• Մինչև կեսօր ինչ-որ մեկի համար մի փոքրիկ լավ բան արա:
Հ. Մանուկյան
________________________________________
Մի շատ լավ ասացվածք կա. «Խելացիների հետ խելացի ես դառնում, հարուստի հետ` հարուստ, աղքատի հետ՝ աղքատ»: Շփման ժամանակ մենք փոխանակվում ենք էներգիաներով։ Հետևաբար աշխատեք շփվել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ճիշտ էներգիայով են լցնում ձեզ, ում հետ շփումը ձեզ բարձրացնում է և ամենևին չի նվաստացնում, նրանց հետ` ովքեր տալիս են դրական էմոցիաներ, , սեր, ճիշտ արարքներ, նրանց հետ` ովքեր իրենց մեջ ագրեսիա չեն կրում, վիրավորանք ու չարություն չեն տածում, նրանց հետ` ովքեր հարգում են քեզ, դրանից դու ինքդ շատ ավելի հետաքրքիր կդառնաս։
Սա բնական գործընթաց է։
«Ում հետ աղուհաց ես կիսում, նրան էլ նմանվում ես»
Չհիասթափվես մի օր, երբ մարդիկ, որոնց ամենամոտն ես համարել ամենաօտարը թվան քեզ և նստես նրանց կողքին, բայց այլևս խոսելու ոչ մի ընդհանուր բան չունենաս:
Չհիասթափվես մի օր, երբ ամենահարազատ մարդկանց պլաններիդ մասին պատմես և քաջալերող խոսքերի փոխարեն լսես "Ոչինչ չես կարող".....
Չհիասթափվես մի օր, երբ քո մարդիկ քեզնով հպարտանալու փոխարեն կսկսեն քննարկել քեզ, հետո էլ ինչ որ բան կգտնեն, որով կփորձեն արժեզրկել քեզ, որպեսզի իրենք էլի քեզանից լավը երևան:
Չհիասթափվես, երբ քեզ նեղացնեն և ներողության փոխարեն քեզ համոզեն, որ դու ես բարդ :
Չհիասթափվես, երբ քեզ դավաճանեն նրանք, որոնց հավատարմությանը ամենաշատն ես հավատացել:
Չհիասթափվես, երբ ամենածանր պահերին մենակ մնաս:
Ու չհիասթափվես, երբ մի էս ամենի միջով ա
Մի օր դու դադարում ես կառչել մարդկանցից: Դու այլևս չես վախենում, որ ինչ-որ մեկը կարող է լքել քեզ՝ մոռանալով քեզնից ստացած ամեն լավ բան: Դու ընտելանում ես կորուստներին և հասկանում, որ իրականում ոչ ոք քեզ չի պատկանում և որ մարդիկ ավելի շատ ուրանում են, քան գնահատում։ Հիմա դու թողնում ես մարդկանց հանգիստ գնալ՝ առանց վիրավորելու և առանց արցունքների: Դու արդեն գիտես, որ այն ամենը, ինչ մտել է քո սիրտ, հավերժ կմնա այնտեղ, իսկ այն, ինչը միայն սահել է նրա մակերեսով՝ ցավ պատճառելով քեզ՝ հաստատ արժանի չէ արցունքներիդ: Աշխարհում շատ քիչ բան կա, ինչն արժանի է արցունքներիդ, միշտ հիշիր սա: