Հոգումս գարուն՝ ծաղկաբողբոջ է,
Հերթով ու սիրուն, հատիկ առ հատիկ Ծաղկապսակն է ճայթում ու բացվում,
Իսկ շուրջս այնպե՜ս նրբագեղ բույր է,
Որ հոտոտելուց ես չեմ կշտանում։
Թռչունների զիլ, զվարթ դայլայլից, նոր երգ է հյուսվում,
Դրա հետ մեկտեղ՝ հոգուս մեղեդին, ո՜նց է թրթռում։
Թիթեռնիկներն են, ծաղիկ առ ծաղիկ շրջայց կատարում,
Իսկ ծաղկի շուրթից՝ մեղուն նեկտարն է քամում ու տանում։
Որտեղից որտեղ՝ մի խենթուկ սյուք է փեշիցս քաշում,
Կարծես պար գալով, վարսերիս հետ է խառնելով խաղում։
Լազուր երկնքում, զույգ աղավնիներ՝ կողք կողքի ճախրում,
Մի ամպի քուլա, հեռվից նայելով փքվում է, հրճվում։
Երկինքն իր ջերմով, երկրի մրսած կրծքին է փարվում,
Կանաչ պարտեզում մանուշակն է իր աչիկը բացում
Եվ խատուտիկներն արևանման, հատ֊
Ու փակվում է ՆԱԽԿԻՆ լեզուս՝Քո ԱՅՍՕՐՎԱ սրտի նման,Որտեղ , գիտե՛մ, բանտարկված է իմ ստվերը՝Իբրև ծանըր մի հանցագործ.Նա փորձել է քո սրտի մեջ անմահանալ,Իսկ դա, իրո՛ք, հավասար է մահափորձի,Որովհետև... նորությունն է հավատքը մեր:Դու մի՛ փորձիր արդարանալ,Հարկավոր չէ՜:Բայց երբ կանգնի Ամեն անգամ վերջալույսը քո հանդիման,Ու երբ կանգնի ՝ քրմուհո՛ւ պես,Հիշի՛ր,որ դու չե՜ս վերջանում,Որ դու պիտի վերսկսվես թեկուզ վա՛ղը:Բայց և հիշի՛ր , որ սկսվել՝Բնավ էլ չի նշանակում փոխել հավատ,Ինչպես նաև ուրացում չէ մոռացումը:Ուստի և մեր անջատումն էլ վերջնական չէ,Այլ անցողիկ.Մե՜կ էլ տեսար, դարե՛ր հետո,Մենք վերստին հանդիպեցինք՝
Մենակ մ՜ի մնա,
Կարոտի հոտը՝ քե՜զ էլ կսպանի,
Մ՜ի փակվիր քո մեջ,
Ցավից լռելով՝ ցավը չի՜ մեռնում։
Դու՝ քո լռությամբ, էդ տանջող ցավին՝
Քո ներսը մ՜ի տար ու երես մ՜ի տո՜ւր,
Կտիրի՛ հոգուդ , կփշրի՛ սիրտդ,
Մենակ մ՜ի մնա....
Լռության ցավը՝
Հոգուն տիրելու մեծ մոլուցք ունի,
Շատ երես մի՜ տուր,
Էնպես կծռի էդ ուժեղ կամքդ՝ դու էլ չես զգա,
Մենակ մ՜ի մնա ...
Ես չգիտեմ՝ ցավն է փնտրում մենակ մարդո՞ւն,
Թե՞ մենակն է դառնում ցավոտ՝ մեկ է հիմա.
Մենք մենա՜կ ենք ու ցավո՜տ ենք .....
Չեղած բանից , հոգիդ մի՜ տուր դաժան ցավին,
Արի խոսենք ու միասին ցավը մաշենք,
Մենակ մի՜ մնա ...
Քո մենակությամբ ... ե՛ս էլ եմ մենակ ...
Դու` անծանոթ մի նոր աշխարհ,
Ես` մի հմուտ աշխարհագետ,
Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ
Բազմախոստում տեղանքը քո:
Ու խոսում է մեջս կրկին
Մոլի ոգին հետազոտման.
Ուզում եմ քեզ անգիր անել,
Մտքով գծել քարտեզը քո,_
Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք:
Եվ առավել լավ չէ՞ արդյոք,
Որ մարդու ո՜տքը սայթաքի,
Քան թե լեզո՛ւն:
Ուրեմն արի ոչ թե խոսենք,
Այլ մտովին քայլենք առաջ
Այս անծանոթ ճանապարհով,
Մինչեւ հասնենք հանգրվանի`
Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
Ուր չկա՜ տեր ու տիրական` մեզնից բացի,
Ու մենք պիտի լինենք թլվատ` ջրի՛ նման,
Եվ լինենք կույր` կրակի՛ պես,
Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
Այլ կծկըվո՜ւմ,
Եվ լուծվում են բոլոր հարցերն` աղի՛ նման,
Դառնալով համ մեր բերանում,
Մեր լարաթա
Դու ի՞նչ ես ուզում:
Դու շա՜տ բան կուզես,
Բայց ես որտեղի՞ց քո ուզածը տամ:Չե՛ս ուզում արև մի քառակուսի
Ու եռանկյունի մի լուսին, գիտե՛մ:Դու ապառնիից մահու չափ հոգնել
Եվ ապառիկ ես ընդամենն ուզում
(Պատմություն կոչված անբերրությունի՞ց):
Իսկ ես քեզ ինչպե՞ս ապառիկն այդ տամ,
Երբ ի՛նքս եմ ուզում ապառիկ ուզել
(Իմ մեծահարուստ… համբերությունի՜ց):
Բայց դու մի՛ նայիր ինձ այդպես` ցաված.
Ես չեմ մերժում քեզ,
Ես նա եմ, հենց նա՛,
Ով մարդկանց մերժել չի՜ կարողանում…