1918 թ. Մայիսի 21-ի երեկոյան Երևանի քաղաքային ժողովարանի ամառային շենքի հրապարակում կայացած հանրահավաքում Արամը հանդես եկավ ելույթով`
«Կրկնութուններ անելու այժմ տրամադիր չեմ և ժամանակ էլ չկա ճառերով զբաղվելու:
Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը և շարժվում է դէպի էջմիածին:
Մեզ մնում է մի բան, կամ զէնք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ և կամ կոտորւել ոչխարի պէս:
Ով ուզում է ապրել, առանց րոպէ կորցնելու, թող վերցնի զէնքը, վերցնի նաև երեք օրվա պաշար ու իսկույն դիմէ ուսուցչական սեմինարիայի շէնքը՝ ցուցակագրվելու և այնտեղից ճակատ ուղարկվելու համար:
Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ - Մայիսի 21, 1918 թ. Երևան:
Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։
ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։
Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին։
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում