Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը: Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը, բնականաբար, հիմարություն է: Վաղվա մասին մտածում են վախկոտները, այսինքն՝ նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա: ՆԱՐ ԴՈՍ
Հիշիր խոսքերն այս, որ հիմա կասեմ քեզ ու պահիր քո մեջ, ես դրանք միայն քեզ եմ տալիս ուրիշ ոչ ոքի, որովհետև մնացածն օտար են ինձ, դու ես մոտ, այնքան, որ երբեմն թվում է, թե ես կարող եմ հասկանալ քեզ ավելի լավ , քան ինքդ քեզ ես հասկանում: Խոստացիր, որ ձայնն իմ կհիշես, թեկուզ այն դեպքում, երբ միայն կարդաս անշունչ տառերս: Հավատա՛, որ կյանքում միշտ չէ, որ ուժեղներն են հաղթում, նրանք հաճախ զիջում են ու մի կողմ քաշվում, բայց նաև իմացիր, որ նրանց հիշում են, իսկ միթե՞ հիշվելը չէ այն կարևոր բաներից մեկը, որ պետք է մարդուն… Հիշի՛ր, որ քեզ կփորձեն դեռ շատերը՝ հասկանալու համար, թե ով ես դու, բայց դու թույլ չտաս, միանգամից ցույց տուր քո ով լինելը: Ճիշտ է, նրանք չեն հասկանա քեզ այնպես, ինչպես ես եմ հասկանում ու