«Տղամարդու համար, եթե նա մենակ է, հեշտ է խույս տալ հետապնդումից, բայց նրա համար գրեթե անկարելի է անհայտ մնալ, եթե նրան գեղեցիկ կին է ուղեկցում»:
Աբբա Պրևո «Մանոն Լեսկո»
Իրանական սփյուռքի ամենանշանավոր և անվանի արձակագիրներից մեկը: Ծնվել է 1939 թ. Թեհրանում: Բարձրագույն կրթությունը փիլիսոփայության բնագավառում ստացել է ԱՄՆ-ում, դասախոսել Թեհրանի պետական համալսարանում, աշխատել միջազգային կազմակերպություններում:
Սակայն 1970- ականներին նրա կյանքի ընթացքը կտրուկ փոխվեց:
«Ուզեցի ինչ-որ բան ասել, բայց լռեցի- աչքս ընկել էր պատի նկարին, իմ նկարն էր, որ Դանդը գնել էր տարիներ առաջ, ոչ միայն իմ նկարածն էր, այլև ես էի՝ ինքնանկար: Տարօրինակ զգացողություն էր՝ ես ինձ էի նայում պատի վրայից, այո, ես ավելի շատ այնտեղ էի, քան այստեղ՝ բազմոցին նստած»:
Այս գիրքը և ընդհանրապես Լը Բոնի գաղափարները կարևորագույն դեր են խաղացել 20րդ դարասկզբին, մասնավորապես ամբողջատիրական համակարգերի հիմնադիրների՝ Մուսոլինիի, Հիտլերի, Ստալինի և Մաոյի, անգամ Մուստաֆա Քեմալի, հանրապետական վարչակարգերի խոշորագույն առաջնորդների՝ Ռուզվելտի, Կլեմանսոյի, Պուանկարեի, Չերչիլի, դը Գոլի, ինչպես նաև, գիտական առումով, Զիգմունդ Ֆրոյդի և Մաքս Վեբերի, քաղաքական առումով, մասնավորապես, նացիոնալ սոցիալիզմի և նրա գլխավոր դերակատարների վրա:
Ընթերցողին է ներկայացվում իտալացի մեծ բանաստեղծի գլուխգործոց «Աստվածային կատակերգությունը» («Դժոխք», «Քավարան» և «Դրախտ»), որում ամբողջությամբ պահպանված են Դանտեի տաղաչափական բոլոր առանձնահատկությունները, չափը և հանգավորման սխեմաները` եռատողերի շղթայական հանգավորումը: