ԱՆԽՈՐԱԳԻՐ
...Ես նոր մի պոետ, անհայտ տակավին,
Խոհերի անտես մակույկին նստած`
Չգիտեմ արդյոք կլինի՞ քամի,
Որ առաջ մղի իմ առագաստը,
Թե ինքս պիտի շապիկն իմ`կայմին
Առագաստ շինեմ, նոր լինեմ վստահ,
Որ երգն իմ նորեկ, նավը իմ գանձի
Պիտի ընթանա օվկիաններն ի վեր
Եվ փոթորկածուփ ծովերում անծիր,
Որպես գալիքի անմարմին նվեր,
Պիտի շնչով իր անանձնապատկան
Վառվի որպես վես, սրբազան պատգամ...
Մեր երկրի վրա կախվել են ահեղ
Օրեր`մառ ու մութ և դաժան կարի
Ցանկալով մահվան թույնով վրդովել
Հանգիստը երկրի մեր չնաշխարհիկ...
Եվ ելել ենք մենք մեր այգաբացով,
Մեր ուժով համակ, վաստակով արդար,
Ջնջելու չարիքն այդ արյունացոլք,
Կոտրելու վերջին այդ կեռը խարդախ,
Վերջին տերերին այն ժանտաբարո
Եվ իշխաններին բոլոր այն արբշիռ
Խեղդելու իրենց