Ամբողջ աշխարհն է սգում քեզ համար,
Փառավոր ուղիդ եղել է պայքար,
Կմնաս հավերժ քո ազգի սրտում,
Կճախրի հոգիդ հայոց երկնքում:
Դու' էլ դժվարին ուղի ես անցել,
Բայց օտար հողում հայ ես մնացել,
Սատար ես կանգնել հային ամենուր,
Հայրենի հողին կապվել ես ամուր:
Գիտեմ,որ հոգիդ անհանգիստ է շատ,
Բողոքի ցույց է կրկին մարդաշատ,
Խախտում են կարգը քայլով դավադիր,
Գործում են թաքուն' թիկունքից,զազիր:
Սատարիր',ազգիդ անգամ դու հոգով,
Այս փուլն էլ անցնենք մեծ հաղթանակով,
Բախտորոշ ժամին ոտքի է հայը,
Որ կերտի անկախ իր Հայաստանը: