Бесплатный набор разнообразных смайлов для социальных сетей. Приложение позволяет добавлять свои картинки и фотографии и создавать персональные эмоции! Будьте оригинальными! Удивляйте друзей! Общайтесь красочно! Улыбайтесь он-лайн!
Հավատու՞մ ես, չեմ ուզում մեր հեքիաթային սիրո վերջը զգալ: Զգալ, որ ամեն ինչ անցյալում է: Իսկ գիտե՞ս, թե ամենավատը որն է, դա այն գիտակցումն է, որ ես...այո՛, ես ներկայում եմ, իսկ «մենք»-ը անցյալում: Մի թերթված գրքի էջ, որին վերադառնալ ուղղակի անհնար է, ես պետք է շարունակեմ թերթել գրքիս այդ անվերջանալի էջերը՝ օր օրի ավելի շատ կարոտելով ու տենչալով քեզ: Պառկում եմ ու ակամայից ընկնում երազանքների գիրկը: Երազում անհնարինը, ցանկանում այդպես էլ չիրականացող ու իմը երբևիցե չդարձող մեկին, որը այս կյանքի դժվարին խճուղիում ինձ մենակ թողնելով՝ հեռացել է, հեռացել անդարձ՝ թողնելով ինձ՝ դյուրահավատ մի դեռատի աղջնակին, ճակատագրի հեգնանքին:
Մի՞թե մոռացել ես այն անմոռանալի օրերը, որոնք անցկացնում էինք միասին` գ