Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի կազմավորման օրվա առթիվ։
հայոց բանակը մեր միասնականության մարմնացումն է, մեր հպարտությունն ու արժանապատվությունը, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի միակ երաշխավորը, այդ իսկ պատճառով յուրաքանչյուրս համար մարտունակ բանակի կերտումը պետք է լինի առաջնային և մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք ի նպաստ Հայոց բանակի հզորացմանը։
Երախտապարտ եմ մեր զինծառայողներին` իրենց ամենօրյա նվիրական ծառայության համար: Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար կյանք նվիրաբերած մեր հերոսների հիշատակին։ Սահմանապահ բոլոր հայորդիներին մաղթում եմ անվտանգ, խաղաղ ծառայություն, ամուր մարտական ոգի և բարձր տոկունություն։
Մեր միասնությամբ, հայրենասիրությամբ, յուրաքանչյուրս մեր հա
Լոռովա Վարդաբլուր բնակավայրում իրականացրի դասընթաց «Ծրագիր առաջարկի կազմում» թեմայով Գյուլագարակ և Օձուն խոշորացված համայքների երիտասարդների համար։
Դասընթացը իրականացվում է «Լոռոու Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի կողմից, «Էներգաարդյունավետությունը հանուն համայքների կայուն զարգացման» ծրագրի շրջանակներում:
Այցելել եմ Աքորի համայնք, հանդիպել բնակիչների հետ, ծանոթացել գյուղում առկա խնդիրներին, պատասխանել նրանց հուզող, հետաքրքրող հարցերին, ներկայացրել առկա ներքաղաքական վիճակը։
Հետաքրքրականն այն էր, որ բնակիչները առաջնային խնդիրներից են համարում գյուղում հանրային զուգարանի բացակայությունը, որի համար բազմիցս դիմել են ՏԻՄ ներկայացուցիչներին։
Համայնքային խնդիրներից են ոռոգման, լուսավորության, ներհամայնքային ճանապարհների վատթարագույն վիճակը, գյուղտեխնիկայի բացակայությունը։
Աքորեցիները դիմել են գյուղոլորտի զարգացման պետական ծրագրերին, սակայն քչերն են ընդգրկվել, որոշները ստացել են անտոկոս վարկեր, որով հիմնականում փակել են նախկին պարտքերը, նեկա ծրագրերը համարում էին անարդյունավետ։
Գյուղացիները սխալ ե
Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Լորուտ գյուղը Հայաստանի չքնաղ անկյուններից է:
Այն յուրահատուկ է, թե' հարուստ բնությամբ,թե' այդ բնության հետ ներդաշնակված հյուրընկալ և աշխատասեր մարդկանցով:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր Սարգիս Ալեքսանյանի հետ Լորուտ կատարած այցը բավականին արդյունավետ անցավ, ծանոթացանք գյուղի կյանքին, հոգսերին, խնդիրներին և դրանց հնարավոր լուծումները քննարկեցինք գյուղի բնակիչների հետ, այցելեցինք նորոգման կարիք ունեցող մանկապարտեզ, համայնքապետարան, եկեղեցի, որն առանձնանում էր իր ուրույն ոճով:
Արձանագրեցինք որոշ խնդիրներ, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն.
1. Ճանապարհների խիստ անբարեկարգ վիճակը
2. Մանկապարտեզի գույքի թարմացման կարի