ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԲՈԼՈՐ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ...
Պատմում էր հայրս...
43 թվականն էր, ցուրտ ձմռան գիշեր,
Արկերի պայթունով` Նոր տարվա գիշեր,
Խրամատները ճյուղաձև փորված,
Եղևնու նման` գետնին տարածված։
Սառած ու հոգնած մեր զինվորները
Տխուր գրկել էին <<եղևնու ճյուղերը>>,
Վառվում էին մերթ֊մերթ լուսարձակները,
Տարածվում էր խոժոռ գիշերվա մութը։
Չկար ոչ երգ, ոչ երաժշտություն,
Հրթիռներն էին ամենուր ցայտում,
Մեր գլխի վերև խելագար սուրում`
Բնությանն էլ ասես դիվահար անում։
Ոչ մանկան ծիծաղ, ոչ կոնֆետ, ծաղիկ,
Ոչ էլ պարկով լի մի ձմեռ պապիկ,
Լուռ էինք անչափ ու շատ տխրալի,
Էլ ի՞նչ` տոն առանց մանկան ծիծաղի։
Հանկարծ լռությունը խախտեց Սուրենը.
֊Ոչի՜նչ տղաներ, մի հուսահատվե՜ք,
Վեր կացե՜
Գ իշեր ու ցերեկ անվերջ բանեցիր, Ա նքուն գիշերներ դու անցկացրեցիր, Յ արիդ համբույրին կարոտ մնացիր, Ա նունդ մաքուր, անբիծ պահեցիր, Ն ախշուն օրերդ զուր գլորեցիր, Ե րեխեքիդ կյանքով միայն ապրեցիր... Բ ա՜վ է սիրելիս, հերի՜ք տանջվես, Ա պրիր քեզ համար, միշտ սիրված լինես, Դ առը օրերդ երբեք չհիշես, Ա ռողջ, երջանիկ ու անհոգ լինես, Լ ուսավոր թոռներով դու շրջապատվես։ Յ ուրովի մարդիկ քեզնով պարծենան, Ա ղջիկներդ հպարտ միշտ անունդ տան, Ն այեն ու